00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաունը կայցելի Հայաստան

19:51, 28 մարտ 2022 Աշխարհ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այց կկատարի՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա կհանդիպի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ 

Հայաստանում Ռաուն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանը, խաղաղ համագործակցությանն ու երկխոսության զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր