Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆժից նոր F-16 երի գնման մանրամասների մասին։
Թուրքական CNNturk–ի եթերում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական եւ հունական Լոբբին թույլ չեն տալիս Թուրքիային վաճառել արդիականացված F-16–ի Block 70 տարբերակները եւ արդիականացնել Թուրքիայում եղած F-16 երը։
Նա շեշտել է, որ այս հարցով կապի մեջ է ամերիկացի զինվորական վերնախավի հետ եւ կան դրական մոտեցնումներ, սակայն հարցն այս պահին Կոնգրեսում է որոշվելու։
Թուրքիան վճարել էր F-35 գերժամանակակից կործանիչներ ձեռք բերելու համար, սակայն ռուսական S-400–ների գնումից հետո ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել եւ արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։ Թուրքիան ցանկանում է, որ վճարված գումարով գոնե նոր F-16 կործանիչներ գնի եւ ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնի Թուրքիայում գտնվող իր կործանիչները։