Կանադական մի քանի սուպերմարկետների ցանցեր վաճառքից հանել են «Արտադրված է Ռուսաստանում» մակագրությամբ պիտակներ ունեցող ապրանքները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ կանադական The Globe and Mail թերթին հղումով։
Ռուսական արտադրության կամ անմիջականորեն Ռուսաստանի հետ մտազուգորդվող ապրանքները վաճառքից հանել են Empire Company, Metro և Loblaw Companies խանութների ցանցերի սեփականատերերը։ Ցուցադրվող ապրանքների շարքից հեռացվել են կվասը, արևածաղկի սերմերն ու քաղցրավենիքի որոշ տեսակներ։ Ընկերությունները նաև աշխատանքներ են տանում տվյալ ապրանքների հետագա մատակարարումները դադարեցնելու ուղղությամբ։
Թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազական գործողությունն սկսելուց մի քանի օր անց Կանադայում բազմաթիվ խանութներ շրջանառությունից հանեցին ռուսական արտադրության ալկոհոլադին ըմպելիքները, հիմնականում՝ օղին։ Ընդ որում՝ առաջին հերթին հարվածի տակ հայտնվեցին այն խմիչքները, որոնք արտադրվում են ՌԴ սահմաններից դուրս։