00:00:00

Լարվածություն` Վրաստանի և Աբխազիայի միջև

21:38, 26 մարտ 2022 Աշխարհ

Աբխազիայի զինված ուժերը բարձր պատրաստության են բերվել: Այս մասին հայտարարել է չճանաչված երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Անուան։

Նրա խոսքով՝ այս որոշման պատճառը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն են։

«Սա ցույց է տալիս, որ Թբիլիսին չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուղուց։ Բացի այդ, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն արդեն իսկ լարված է։ Իրավիճակի սրման դեպքում զինված ուժերը պատրաստ են կատարել պետական ​​ինքնիշխանությունը պաշտպանելու իրենց պարտքը»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր