00:00:00

Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում

19:54, 26 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը չի հասնի Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ դրված նպատակներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան երբեք չի դառնա Ռուսաստանի համար հաղթանակ, քանի որ ազատ մարդիկ հրաժարվեցին ապրել հուսահատության և խավարի աշխարհում։ Մենք կունենանք այլ ապագա, ավելի պայծառ ապագա՝ արմատացած ժողովրդավարության վրա»,- ասել է Բայդենը Վարշավա կատարած այցի ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ ռուսները ԱՄՆ-ի թշնամիները չեն: «Ես միշտ ուղիղ և ազնիվ եմ խոսել ձեզ՝ Ռուսաստանի ժողովրդի հետ: Թույլ տվեք ասել սա, եթե կարող եք լսել. դուք՝ ռուսաստանցիներդ, մեր թշնամիները չեք»,- ասել է պետության ղեկավարը Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր