Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 590-ով: Մահացել է 10 մարդ։
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 3247 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 611 հազար 688 հիվանդ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 2, 82 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,14 տոկոս, վերջին յոթ օրում՝ 3,86 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 850 հազար 298 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1687 հոգի:
Ներկայում ստացիոնար հսկողության տակ գտնվում է 714 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: