00:00:00

Բայդենը կրկին հայտարարել է, որ Պուտինին ռազմական հանցագործ է համարում

19:49, 25 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է համարում, եւ ենթադրել է, որ իր անձնական կարծիքը չի տարբերվի պաշտոնական իրավական գնահատականից:

«Մեզ համար ամենակարեւորն այն է, որ ի սկզբանե պահպանենք ժողովդավար երկրների մեր միասնականությունն ավերածությունները վերջ տալուն ուղղված ջանքերը շարունակելու հարցում, ավերածությունները մի մարդու կողմից, որին ես, անկեղծ ասած, ռազմական հանցագործ եմ համարում»,- ասել է Բայդենը լեհ-ուկրաինական սահման կատարած այցի ժամանակ:

«Եվ ես կարծում եմ, որ դա կհամապատասխանի նաև դրա իրավական բնորոշմանը»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր