00:00:00

Որ դեպքում է հնարավոր Պուտին-Զելենսկի հանդիպումը

17:53, 24 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է, եթե նախապես արդեն նախապես մշակված լինեն երկու երկրների միջեւ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների հիմնական կետերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Հանդիպումը հնարավոր կլինի, եթե ուկրաինական եւ ռուսական կողմերը համաձայնվեն օրակարգի հետ եւ մշակեն ինչ որ ամփոփիչ փաստաթուղթ, որը պետք է լինի։ Իսկ որ դատարկ տեղում հույսեր արթնացնել, թե հիմա նախագահները կհանդիպեն ու կբանակցեն ․․․ իսկ արդյունքներ չեն լինելու, հանուն ինչի այդ դեպքում հանդիպեն»,- ասել է Մատվիենկոն, հավելելով, որ Ռուսաստանը նման «առարկայական» կամ «սուբստանտիվ» հանդիպման պատրաստ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր