Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորություն ունեն հանգելու պայմանավորվածության, այդ իսկ պատճառով բանակցությունները տեսակապի միջոցով շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է նախապես ծրագրվածի համաձայն, նրա նպատակները չեն փոխվել։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են սպառազինություն մատակարարել Ուկրաինային, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների», - հավելել է նա։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։