00:00:00

Պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, բայց պատրաստ չենք վերջնագրերի կատարմանը. Զելենսկին՝ Պուտինի հետ հավանական հանդիպման մասին

12:24, 24 մարտ 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է այն հարցին` պատրա՞ստ է հանդիպել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը խոսել է la Repubblica-ին տված հարցազրույցում։

Ինչպես գրում է unian.net-ը, Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է եղել այս հանդիպմանը, երբ արդեն Ուկրաինայի նախագահն էր։

«Ռուսաստանի լայնածավալ պատերազմն Ուկրաինայի դեմ արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում է, ես պատրաստ եմ այս հանդիպմանը նույնիսկ հիմա, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ։ Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք։ Մենք պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, խաղաղության պայմանները, բայց մենք պատրաստ չենք վերջնագրերի կատարմանը»,- ընդգծել է Զելենսկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր