Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը այսօր Մոսկվայում կքննարկեն Ուկրաինայում, Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը։
Նախորդ շաբաթ Մաուրերը մեկնել էր նաև Կիև, որտեղ հանդիպել էր ուկրաինացի պաշտոնյաների հետ։
Ամենայն հավանականությամբ, Լավրովի և նրա հանդիմպան թեմաներից է լինելու ԿԽՄԿԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման հարցը։