00:00:00

Դիտարկում ենք Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը․ Ճապոնիայի վարչապետ

17:35, 23 մարտ 2022 Աշխարհ

Ճապոնիան դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, G7 –ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կատարելիք այցից առաջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կիսիդան հավելել է, որ դիտարկում են նաև Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական ու հումանիտար օգնություն տրամադրելու հարցը։ Մինչ այդ Ճապոնիան հայտարարել էր Ուկրաինային 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշման մասին։

Ճապոնիայի վարչապետի մեկ այլ հայտարարության համաձայն՝ միջազգային ամբողջ հանրությունը պետք է աջակցի Ուկրաինային։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ճապոնիան Ուկրաինայի հետ է»,- այ համատեքստում ասել է Ֆումիո Կիսիդան։

Վերջինս ընդգծել է նաև G7-ի երկրների հետ երկխոսելու կարևորությունը, նշել, որ դիտարկվում է նաև Բրյուսելում G7-ի առաջնորդների հետ երկկողմ բանակցություններ վարելու հնարավորությունը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր