Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Շարունակվել է մտքերի մանրակրկիտ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։