00:00:00

Ռուսաստանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի վրա կիբերհարձակումների հնարավորությունը․ Բայդեն

20:19, 21 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկյան ընկերություններին ուժեղացնել կիբերանվտանգությունը՝ կապված ենթադրյալ «հետախուզական տվյալների հետ, որ ռուսական իշխանությունները կիբերհարձակումների տարբերակներ են ուսումնասիրում»։

«Սա կրիտիկական պահ է, որպեսզի ուժեղացնենք մեր աշխատանքը ներքին կիբերանվտանգության ամրապնդման համար։ Ավելի վաղ ես նախազգուշացրել էի հնարավորության մասին, որ Ռուսաստանը կարող է կիբերտարածությունում չարամիտ գործունեություն ծավալել Միացյալ Նահանգների դեմ, այդ թվում՝ ի պատասխան աննախադեպ տնտեսական զրկանքների, որոնք մենք՝ դաշնակիցների և գործընկերների հետ միասին պարտադրել ենք Ռուսաստանին:

Այսօր իմ վարչակազմը կրկնում է այս նախազգուշացումները՝ հիմնվելով նոր հետախուզական տվյալների վրա, որ ռուսական իշխանությունները ուսումնասիրում են հնարավոր կիբերհարձակումների տարբերակները»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր