00:00:00

Չեխիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների օգտին

15:46, 21 մարտ 2022 Աշխարհ

Չեխիան հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցներ սահմանելու օգտին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Չեխիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Յան Լիպավսկին:

«Չեխիան կողմ է, որ ՌԴ-ի նկատմամբ ամենակոշտ պատժամիջոցներն ընդունվեն՝ նրա հետ առևտրային հարաբերությունների առավելագույն սահմանափակմամբ։ Քանի որ չի կարելի թույլ տալ, որ Եվրոպական երկրների հետ առեւտրից ստացվող միջոցներով Ռուսաստանը ֆինանսավորի ռազմական գործողություններն Ուկրաինայում», - հայտարարել է Լիպավսկին։

Լիպավսկու խոսքերով՝ նիստում քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը վերաբերում է, առաջին հերթին, ՌԴ-ից հումքային ռեսուրսների ստացմանը: Հինգերորդ փաթեթի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն հինգշաբթի օրը ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները՝ վարչապետների մակարդակով, նշել է Չեխիայի ԱԳ նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր