00:00:00

Զելենսկին կոչ է արել Գերմանիային փակել նավահանգիստները Ռուսաստանի համար

10:08, 21 մարտ 2022 Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի ժողովրդին ուղղված ուղերձում կոչ է արել հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, փակել նավահանգիստները և ապրանքներ չմատակարարել Ռուսաստանի Դաշնություն։

 

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը դեռ բավարար գազով ապահովված չէ, որպեսզի հրաժարվի ռուսական մատակարարումներից մինչև հաջորդ ձմեռ։

 

Գերմանիան մտադիր է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման աղբյուրները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, որպեսզի ձերբազատվի Ռուսաստանից այսպես կոչված էներգետիկ կախվածությունից, ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կառավարությունը։

 

Ռուսաստանը այս պահին շարունակում է ածուխ, նավթ և գազ մատակարարել Գերմանիային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր