00:00:00

Հայտնի է՝ երբ կվերսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները. ԶԼՄ-ներ

13:21, 20 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունների վերսկսումը նախատեսված է մարտի 21-ին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդա» հրատարակությունը։

«Մարտի 21-ին նախատեսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունների առցանց հանդիպում»,- գրում է թերթը՝ հղում անելով «բարձրաստիճան աղբյուրներին»։

Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։

«Այսօր էլ՝ փորձագիտական խմբերի մակարդակով»,- ասել է Արախամիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր