Տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ–ի, Հնդկաստանի, Վիետնամի, Բուլղարիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների ավելի քան 140 քաղաքացի ավտոբուսներով Ուկրաինայի Խերսոնի մարզից Ղրիմի Արմյանսկ են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Տարհանումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից իրենց քաղաքացիների անվտանգ դուրսբերումն ապահովելու` դեսպանատների խնդրանքով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների հայտերով, որոնք նրանք ներկայացրել էին Խերսոնի քաղաքի ռուսական ռազմական պարետատուն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Խերսոնի կենտրոնական հրապարակում ռուս զինծառայողներն ապահովել են ռազմական գործողությունների անցկացման շրջանից հեռանալու ցանկություն հայտնած Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Լիտվայի, Վիետնամի, Հունաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգ նստեցում ավտոբուսներ, ինչպես նաև ՌԴ տեղափոխվելիս ապահովել են նրանց անվտանգությունը։
Ավելի վաղ ՀՌՕ զրահապատ գնացքներով 247 օտարերկրյա քաղաքացու` այդ թվում 38 երեխայի, տեղափոխում էր իրականացվել Ղրիմ։