Ուկրաինան հաստատ կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կգա մեր հաղթանակը։ Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«100 %-ով գիտենք, որ հաղթանակ է լինելու, բայց նույն 100 %-ով դեռ չգիտենք, թե երբ կլինի... Սկիզբը պետք է լինի հրադադարով: Սա հնարավորություն կտա ապաշրջափակել մարդասիրական գործընթացները. մարդկանց հեռացում, ինչպես նաև սննդի և անհրաժեշտ իրերի առաքում»,- ասել է Զելենսկին։