00:00:00

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է. Հայտնի է որոշումը

17:23, 12 մարտ 2022 Աշխարհ

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այն հարցին, թե բանակցություններն ընթացել են նախկին՝ «Բելովեժյան թավուտի» ձեւաչափով, դրական պատասխան է տվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Իհարկե»,- ասել է նա շաբաթ օրը՝ մարտի 12-ին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին հաստատել էր, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, դրանք ընթանում են տեսաֆորմատով։

 

«Այո, բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել (ՌԴ նախագահի օգնական-խմբ.) Վլադիմիր Մեդինսկին»,- ասել էր Պեսկովը և հավելել. «Առայժմ ձեռնպահ ենք մնում մանրամասները մեկնաբանելուց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր