ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը շաբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է վերջին օրերին տեսաֆորմատով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների շարքին։ Առաջնորդները քննարկել են, որոշ հարցեր, որոնք կապված են ռուսական հայտնի պահանջների իրագործմանը վերաբերող մշակվող պայմանավորվածություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները ուկրաինական խնդրի շուրջ»,- ասվում է երեք երկրների ղեկավարների հաղորդագրության մեջ։
Կրեմլի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Պուտինը կոչ է արել Մակրոնին և Շոլցին ազդել Կիևի գործողությունների վրա խաղաղ բնակչության դեմ։
Պուտինն իր զրուցակիցներին տեղեկացրել է իրերի իրական վիճակի մասին՝ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության տարածքներում հումանիտար իրավիճակի հետ կապված նրանց բարձրացրած հարցերի հետ։
«Մասնավորապես, վկայակոչվել են ուկրաինական անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր՝ այլախոհների նկատմամբ արտադատական հաշվեհարդար, պատանդներ վերցնելը և քաղաքացիական անձանց օգտագործելը որպես կենդանի վահան, ծանր զինատեսակների տեղակայումը բնակելի թաղամասերում, հիվանդանոցների, դպրոցների, նաև մանկապարտեզների մոտ»,- նշել են Կրեմլից։
Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին և Օլաֆ Շոլցին հորդորել է ազդել Կիևի իշխանությունների վրա՝ դադարեցնելու նման հանցավոր գործողությունները։