ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Gazeta-ն։
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում է կայացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի միջեւ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Բացի այդ, նախարարները պաշտպանության գերատեսչությունների գծով Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության արդիական հարցերի մասին են խոսել։