00:00:00

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը

14:32, 12 մարտ 2022 Աշխարհ

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է: Նման մտադրության պարագայում մենք պատրաստ ենք մեզ մոտ նման հանդիպում անցկացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Հաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է, ուստի կողմերը «կարող են իրենց հարմարավետ զգալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր