00:00:00

Նա իր աշխատավայրում է. Տիմոշենկոն հերքել է լուրերը, թե Զելենսկին լքել է երկիրը

12:18, 12 մարտ 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների վրա, հայտարարել էր, թե Զելենսկին հրատապ լքել է Կիևն ու տեղափոխվել Լվով, իսկ այնտեղից՝ Լեհաստան:

«Նախագահն աշխատում է, նախագահի գրասենյակը ևս աշխատում է, բոլորն աշխատավայրում են»,- ասել է Տիմոշենկոն Զելենսկու գրասենյակից արված տեսանյութում՝ հերքելով տարածված տեղեկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր