Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։
«Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք», - Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։