00:00:00

Նազարբաեւը հանդիպել է Էրդողանի հետ

18:46, 11 մարտ 2022 Աշխարհ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անթալյայում Դիվանագիտական ֆորումի շրջանակում:

Նազարբաեւի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա իր երախտիքն է հայտնել Էրդողանին միջազգային ֆորումին հրավիրելու համար՝ ընդգծելով ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում այդ միջոցառման կարեւորությունը:

Իր հերթին Էրդողանն ընդգծել է Նազարբաեւի կարեւոր ներդրումը թուրք-ղազախական հարաբերությունների զարգացման եւ կայացման գործում: Թուրքիայի նախագահը նաեւ բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի գործունեությունը թյուրքական աշխարհի երկրների ինտեգրացիոն գործընթացներն ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման գործում դիվանագիտության եւ միջպետական երկխոսությունը վերականգնելու միջոցով ձեռնարկվող ջանքերի կարեւորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր