ԵՄ երկրները պատրաստ են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին որոշում ընդունել և մտադիր են Ուկրաինային տրամադրել 500 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վերսալում ԵՄ գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։