Թուրքիայի Սիվաս քաղաքում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուսը։ Ինչպես գրում է «Anadolu» գործակալությունը, ավտոբուսը, որը շարժվում էր Ստամբույլից դեպի Դիարբեքիր, կորցրել է կառավարումն ու շրջվել։ Վթարի հետևանքով 8 հոգի հաշվանդամ է դարձել։ Ընդհանուր՝ 34-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։