00:00:00

Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ռազմական գործողություններում կամավորներ ներգրավելու առաջարկին

08:39, 11 մարտ 2022 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում կամավորներ ներգրավելու առաջարկին, գրում է Ռիա Նովոստին։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, պետք է նրանց գրկաբաց դիմավորել և օգնել տեղափոխվել պատերազմի գոտի»,֊ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ թվով դիմումներ է ստանում տարբեր երկրներից ժամանած կամավորներից։ Ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքի երկրներից է՝ արդեն ավելի քան 16 հազար հայտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր