Ուրբաթ առավոտյան ռուսական բանակը հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, իսկ Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են բերվել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն.
«Մարտի 11-ի առավոտյան գերճշգրիտ հեռահար զենքերը հարձակվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են եկել»,- ասել է Կոնաշենկովը։