00:00:00

Կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և ՌԴ փոխվարչապետի հանդիպումը

17:09, 10 մարտ 2022 Աշխարհ

Ս/թ․ մարտի 10-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
Զրույցի ընթացքում Ա․ Օվերչուկը շնորհավորել է Վ․ Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Վ․ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա․ Օվերչուկին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանը։
ՌԴ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական բազմոլորտ համագործակցության ընթացքից՝ ընդգծելով փոխգործակցության ողջ ներուժի զարգացման կարևորությունը։ Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում և տարածաշրջանի առանցքային հարցերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր