00:00:00

Խամենեի. Իրանի պաշտպանական հզորությունը հակառակորդի պահանջով չի նվազեցվի

14:59, 10 մարտ 2022 Աշխարհ

Իրանի պաշտպանական հզորությունը հակառակորդի պահանջով չի նվազեցվի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr-ը։

«Մեր ներկայությունը տարածաշրջանում մեզ ավելի մեծ ռազմավարական խորություն եւ ազգային ուժ է տալիս։ Ինչո՞ւ մենք պետք է հրաժարվենք դրանից։ Միջուկային գիտական առաջընթացը կապված է նաեւ մոտ ապագայում երկրի կարիքների բավարարման հետ, եւ եթե մենք հրաժարվենք դրանից, ապա ո՞ւր պետք է գնանք մի քանի տարի հետո… Չի կարելի ավելի միամիտ եւ անփորձ լինել, քան նա, ով առաջարկում է նվազեցնել պաշտպանությունը՝ հակառակորդի զգայունությունը չգրգռելու համար»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր