Անթալիայում ռուս-ուկրաինական բանակցությունները չեն ենթադրում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռքբերում:
Այս մասին հայտնում է Panorama.am-ն։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքները։
«Ես չեմ զարմանում, որ պարոն Կուլեբան ասաց՝ հնարավոր չէ համաձայնության գալ հրադադարի մասին: Այստեղ ոչ ոք չէր պատրաստվում համաձայնության գալ հրադադարի շուրջ»,- ասել է նա և հավելել. «Այդ բոլոր առաջարկները և դրանցում նախանշված քայլերի հաջորդականությունը քաջ հայտնի են ուկրաինական կողմին»։
Լավրովի խոսքերով, եթե Կիևը ցանկանում է հայտարարել, որ «Ուկրաինայի բոլոր լավ ձգտումները ձախողվել են», ապա դա տեղավորվում է «ուկրաինական դիվանագիտության, ուկրաինական քաղաքականության տրամաբանության մեջ՝ արտաքին էֆեկտներ, որոնք նախատեսված են հանրության ակնթարթային ընկալման և իրական աշխատանքին փոխարինելու համար։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև «գործնական խոսակցություն» է ընթանում, Անթալիայում կայանալիք հանդիպումը չի պատրաստվում փոխարինել դրան։