00:00:00

Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը

16:40, 09 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում: 

Կրեմլի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ քննարկվել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները:

«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների և ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին»,- ասվում է Կրեմլի հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր