00:00:00

Կիևի մարզում սկսվել է տարհանում

11:59, 09 մարտ 2022 Աշխարհ

Կիևի մարզում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը։ Խոսքը Իրպեն, Բուչա, Գոստոմել, Բորոդյանկա և Վորզել քաղաքների մասին է։ Առաջին շարասյուները, ըստ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի, արդեն դուրս են եկել։ «Այժմ շարասյունը մեկնում է Բուչա: Ես մեծ հույս ունեմ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, և մենք կվերցնենք մեր բոլոր մարդկանց»,- գրել է նա։

Որոշ քաղաքներում, որտեղից իրականացվում է տարհանումը, չկա էլեկտրականություն և բջջային կապ, ուստի Ուկրաինայի քաղաքացիական ծառայությունը բարձրախոսներով շրջում է փողոցներով և այդ մասին տեղեկացնում տեղի բնակչությանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր