00:00:00

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշներ հանձնել

06:50, 09 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Ուկրաինա, չնայած այդ երկիր չայցելելու հորդորին, խորհուրդ են տվել նախքան մեկնելը ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և հարազատների հետ քննարկել երեխայի/ երեխաների հնարավոր խնամակալության խնդիրները:

«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա, չնայած դրանից զերծ մնալու հորդորին, պետք է ձեռնարկեն մի շարք քայլեր, այդ թվում՝ ԴՆԹ-ի նմուշներ հանձնեն,
կտակ թողնեն, հարազատների հետ քննարկենլ երեխայի խնամակալության, ընտանի կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման հարցերը, հարազատներին հանձնեն կարևոր փաստաթղթեր և անձնական տվյալներ։

Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր