00:00:00

Բրազիլիան ուկրաինական ճգնաժամում որեւէ կողմի չի սատարի

19:44, 08 մարտ 2022 Աշխարհ

Բրազիլիան ուկրաինական ճգնաժամում որեւէ կողմի չի սատարի։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանկան՝ հավելելով, որ երկրի դիրքորոշումը «անաչառությունն» է, այլ ոչ թե «անտարբերությունը», հաղորդում է Reuters-ը։

«Բրազիլիայի դիրքորոշումը պարզ է… Մենք ամբողջ աշխարհում խաղաղության կողմնակից ենք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք հասնել խաղաղության՝ օգնելով ելք գտնել, այլ ոչ թե սատարելով որեւէ կողմի»,- ասել է Ֆրանկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր