00:00:00

Եվրահանձնաժողովը եվրոպացիներին կոչ է արել իջեցնել ջերմաստիճանը իրենց բնակարաններում

16:27, 08 մարտ 2022 Աշխարհ

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Թիմերմանսը ներկայացրել է ԵՄ-ի՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու ծրագիր։

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ  Ֆրանս Թիմերմանսը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ եվրոպացիներին առաջարկել է իջեցնել իրենց բնակարանների ջերմաստիճանը, որպեսզի Եվրամիությունը ավելի էներգակայուն դառնա Ռուսաստանի դեմ։

«Մենք պետք է քաղաքացիներին ասենք. ձեր ընտրությունը, թե ինչպես և որքան էներգիա եք սպառում, որոշում է, թե որքան ուժեղ ենք մենք Ռուսաստանին արձագանքելու հարցում: Իջեցնելով ձեր տան ջերմաստիճանը՝ դուք կարող եք զգալիորեն նպաստել մեր էներգիայի սպառման կրճատմանը և այդպիսով մեզ ավելի ուժեղ դարձնել Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Թիմերմանսը` ներկայացնելով ԵՀ-ի ծրագիրը՝ աստիճանաբար ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր