00:00:00

Ալիևը կմեկնի Թուրքիա

14:08, 08 մարտ 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, կայցելի Թուրքիա։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է տեղական վարչակազմերի կին-ղեկավարների հետ հանդիպմանը, փոխանցում է Anadolu-ն։

Ըստ Թուրքիայի նախագահի, վաղն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիա կատարած այցից հետո (հինգշաբթի, մարտի 10-ին) կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպմանն անդրադարձել է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի թեմային՝ ասելով, որ այդ հարցը քննարկել է աշխարհի ավելի քան 20 երկրների ղեկավարների հետ։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ իր շփումների օրակարգում, և այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր