00:00:00

Համաշխարհային առաջնորդները մտահոգ են Ուկրաինայում հումանիտար իրավիճակով

19:27, 07 մարտ 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդերլանդների վարչապետները՝ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն և Մարկ Ռյուտտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ՌԴ-ին կոչ են արել դադարեցնել կրակը Ուկրաինայում՝ որպեսզի ապահովեն քաղաքացիական բնակչության անվտանգ դուրսբերումը, նաև սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումը: Երեք առաջնորդներն ուշադրություն են դարձրել «հումանիտար վիճակի շարունակական վատթարացմանը»:

«Ցանկանում ենք հատկապես ուշադրություն հրավիրել կանանց, երեխաների, ծեր մարդկանց և այլ խոցելի հատվածի ծանր վիճակին»,- ասված է փաստաթղթում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Քննարկվել են իրավիճակի հետագա սրման վտանգները, նաև ռազմական գործողությունների գոտիներում մարդասիրական ապահովման հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի, և ՌԴ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործողությունը, նաև դուրս բերի զորքերն Ուկրաինայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր