Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։ Այս մասին հայտնել է Կիևի պատվիրակության անդամ Պոդոլյակը։
Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակության կազմը կմնա նույնը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական պատվիրակությունը Բելառուս է ժամանել՝ նույն կազմով։ Ըստ նախնական տեղեկություններ՝ ռուս-ուկրիանական բանակցությունը պետք է մեկնարկեր Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ին, սակայն թարմացված տվյալներով, այն տեղի կունենա ժամը 17։00-ին։