ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել է մարի 6-ին։
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: