Ուկրաինայում գործում է «Վրացական ազգային լեգիոն» դիվերսիոն խումբը, որի անդամները կռվել են Աֆղանստանում ու Իրաքում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ «լեգիոնի» գործունեությունը կոորդինացվում է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, որի ֆինանսավորումը ավելի վաղ իրականացվել է ամերիկյան ֆոնդերի կողմից, ինչով զբաղվել է Սաակաշվիլին: