00:00:00

Եվրոպայի մի շարք փողոցներ, որոնց վրա գտնվում են ռուսական դեսպանատները, կանվանափոխվեն ի պատիվ Ուկրաինայի

06:01, 07 մարտ 2022 Աշխարհ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի փողոցը, որտեղ գտնվում են Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատները, Ալբանիան կվերանվանի Ազատ Ուկրաինայի փողոց։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Տիրանայի քաղաքապետ Էրիոն Վելիայը:

Վելիայը նշել է, որ նոր անվանումը հիշեցում է լինելու ՌԴ դեսպանատան աշխատակիցների համար։

European Pravda-ն հիշեցնում է, որ Վիլնյուսում այն ​​փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, կվերանվանեն Ուկրաինայի հերոսների պատվին։ Իսկ Ռիգայում Անտոնիաս փողոցի մի մասը, որտեղ գտնվում է նաև ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի Ուկրաինայի Անկախության փողոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր