00:00:00

Ռուսաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել. Բլինքեն

17:56, 05 մարտ 2022 Աշխարհ

Միացյալ Նահանգները կշարունակի ընդլայնել Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինա ներխուժելու համար, ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի իր գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք կշարունակենք մեծացնել բացասական ազդեցությունը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի և բոլոր նրանց, ովքեր առաջնորդում և նպաստում են նրա ընտրած պատերազմին և այն ավերածություններին, որոնց այն հանգեցնում է», - լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Ռուսաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել, և մենք երբեք ավելի միասնական չենք եղել»:

Ըստ Բլինքենի՝ եթե Կրեմլը չփոխի իր ուղեգիծը, ապա այն կշարունակի գնալով էլ ավելի շատ մեկուսանալ աշխարհից և ունենալ տնտեսական խնդիրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր