00:00:00

Հումանիտար դադարն ավարտվեց. ՌԴ-ը վերսկսել է զորքի առաջխաղացումը

17:02, 05 մարտ 2022 Աշխարհ

Ազգայնականները լռության ռեժիմի ժամանակ ոչ մի քաղաքացիական անձի թույլ չեն տվել հեռանալ Մարիուպոլից և Վոլնովախայից, ՌԴ Զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի քաղաքացիական անձ չկարողացավ հեռանալ Մարիուպոլից և Վոլնովախայից հայտարարված անվտանգության միջանցքներով: Այս քաղաքների բնակչությանը պահում են ազգայնական կազմավորումները՝ որպես կենդանի վահան: Ազգայնական գումարտակներն օգտվեցին լռությունից՝ վերախմբավորվելու և իրենց դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Կոնաշենկովը՝ նշելով, որ ռուսական կողմը վերսկսկել է հարձակողական գործողությունները Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր