Ռուսաստանը չի մոռանա Լոնդոնի համագործակցությունը Ուկրաինայի ազգայնականների եւ կիեւյան ռեժիմի հետ, ինչպես նաեւ սպառազինությունների մատակարարումները, որոնք օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության զինվորականների դեմ, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ երկրի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նման անկեղծությունը թանկ արժի, եւ մենք դա չենք մոռանա։ Ինչպես չենք մոռանա կիեւյան ռեժիմի եւ Ուկրաինայի ծայրահեղ ազգայնական ուժերի հետ անգլիացիների համագործակցությունը, այս օրերին բրիտանական սպառազինությունների շարունակական մատակարարումները, որոնք օգտագործվում են Դոնբասի խաղաղ բնակչության եւ ռուս զինվորականների դեմ։ Ըստ էության, Լոնդոնն իր արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ստորադասել է մեր ազգային շահերին հնարավորինս շատ վնաս հասցնելու գործին»,- նշել է Զախարովան։