Meta-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ ռուսաստանցիների համար Facebook-ի ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։ Ռոսկոմնադզորի կողմից արգելափակելու որոշումից հետո ասել է ամերիկյան ընկերության փոխնախագահ Նիք Քլեգը։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք կշարունակենք անել հնարավորը մեր ծառայությունները վերականգնելու համար, որպեսզի դրանք հասանելի մնան մարդկանց անվտանգ արտահայտվելու և գործողություններ կազմակերպելու համար»,- գրել է նա Twitter-ում։