Իրավիճակը Ուկրաինայում մնում է վերահսկելի, սակայն ռուսական զորքերը համալրել են պահուստներն ու թիկունքի պաշարները և հարձակում են սկսել որոշ շրջաններում. այս մասին այսօր ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հաղորդում է BBC-ն։
«Կիևի հյուսիս-արևմուտքում մարտեր են ընթանում ավիացիայի և հրետանու կիրառմամբ, ուկրաինական զորքերը կանգնեցնում են թշնամուն».- ասել է Արեստովիչը։
Նա խոսել է նաև Խարկովի, Ախտիրկայի և Չեռնիգովի վրա հասցված ուժեղ հարվածների մասին։ Մարիուպոլը, ըստ ուկրաինացի քաղաքական գործչի, մասամբ շրջափակված է, սակայն ամբողջական շրջափակում չկա։ «Այժմ Օդեսայի համար անմիջական վտանգ չկա»,- հավելել է նա։