00:00:00

Ռուսական զորքը զավթել է Զապորոժիեյի ատոմակայանը

09:43, 04 մարտ 2022 Աշխարհ

Ռուս զինվորները  զավթել են Զապորոժիեյի ատոմակայանը։ Կայանի շահագործող անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը, ինչպես նաև ապահովում դրանց շահագործումից հանելը։

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտարարել է, որ ատոմակայանի էներգաբլոկները պահպանում են համակարգի և տարրերի ամբողջականությունը։

«Չնչին վնասվածքներ կան էներգաբլոկի ռեակտիվ բաժնում, սակայն դրանք չեն անդրադառնում էներգաբլոկի անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Ճառագայթային վիճակի փոփոխություն նույնպես չի գրանցվել։

Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը ռուս օկուպանտները գրավեցին ատոմակայանի տարածքը, իսկ ավելի ուշ՝ առավոտյան ժամը 7։00-ին,  հրդեհը արդեն հանգցվել էր ատոմակայանում․ զոհեր չկան։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր